«Ամկար» – «Ուրալ» խաղով մեկնարկեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրը:
Հյուրերի հայազգի հարձակվող Էդգար Մանուչարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում: 67-րդ րոպեին Էդգարը բացել է հանդիպման հաշիվը: Թիմի 2-րդ գոլն 83-րդ րոպեին խփել է Խոզինը:
10 րոպե անց Մանուչարյանի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Ստավպեցը: