Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան իր կարծիքն է հայտնել Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեալ»-ի դեմ խաղի մասին:
«Լա Լիգան դեռ չի ավարտվել «Բարսելոնա»-ի համար, և մենք կպայքարենք մինչև մրցաշրջանի ավարտը: Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը վատ սկսվեց մեզ համար: Մենք գոլ բաց թողեցինք, սակայն հետո խփեցինք պատասխան գնդակը: Հանդիպման վերջնամասում «Ռեալ»-ն արդյունավետ ավարտեց իր գոլային պահը, իսկ մեր ֆուտբոլիստը հարվածեց դարպասաձողին»,- Football Espana-ն մեջբերում է Սուբիսարետայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսելոնա»-ն զիջեց «Ռեալ»-ին 1:2 հաշվով:









































