Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Եթե նույնիսկ ոչ-ոքի խաղայինք հույների հետ․ Խաշմանյանը ճիշտ էր․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չցուցադրելով գրավիչ ֆուտբոլ Երևանում զիջեց Հունաստանին: Վերջինիս հաղթել էինք Աթենքում և հույս ունեինք, որ երեք միավոր կվաստանեք նաև սեփական հարկի տակ: «Նվիրվածության առումով տղաներն ամեն ինչ արեցին։ Բայց խաղով մրցակիցը գերազանցեց մեզ։ Նրանք շատ կազմակերպված խաղ ցուցադրեցին և արժանի հաղթանակ տարան: Չեմ կարծում, որ պաշտպանությունում սխալ մարտավարություն էինք ընտրել: Ցանկանում էինք արագ գրոհների միջոցով հաջողության հասնել։ Փորձում էինք բալանսավորված խաղալ: Բայց հույներն ամբողջ խաղի ընթացքում գոլային պահեր ստեղծեցին, կարող էին էլ ավելի շատ աչքի ընկնել: Մենք այս կազմով այսօր արեցինք առավելագույնը»- խաղից հետո ասել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Իրավիճակը մեր հավաքականում և մեր ֆուտբոլում այնպիսին է, որ որոշակի վերապահումով պետք է համաձայնվել Խաշմանյանի հետ:

Բնական է, որ պարտությունն արդարացնելը միանգամայն սխալ կլինի: Երեկ խաղադաշտում տեսանք լուծումներ, որոնց հետ կարելի է չհամաձայնվել: Մասնավորապես, նույնիսկ Վարազդատ Հարոյանի բացակայության պայմաններում սեփական հարկի տակ Հունաստանի դեմ 5 պաշտպանով խաղալը կարծում ենք այնուամենայնիվ ճիշտ չէր: Այո, Խաշմանյանին կարծես հաջողվել էր որոշակիորեն ցեմենտել պաշտպանության բացերը, բայց․․․: Ընդգծված պաշտպանվողական մարտավարության հետևանքով հախուռն էր դարձել համագործակցությունը խաղային օղակների միջև: Առանց գնդակի շարունակ տեղաշարժվելով սեփական կիսադաշտում մեր ֆուտբոլիստները մեծ դժվարությամբ էին մոտենում մրցակցի տուգանային հրապարակին: Ավելին, հանդիպման վերջնամասում մեր ֆուտբոլիստներն ուղղակի ուժ չունեին վերջին «շտուրմը» ձերնակելու և պարտությունից խուսափելու համար: Սրանք բնականաբար մարտավական դիտարկումներն են: Մերոնք կարող էին խաղալ օրինակ 4-3-3, կամ 4-2-3-1 դասավորությամբ ավելի շատ գոլային պահեր ստեղծել նույնիսկ գոլ խփել:

Այս դեպքում սակայն կպարտվեինք ոչ թե 0:1, այլ 1:3, գուցե 1:4 հաշվով: Խնդրին պետք է մոտենալ գլոբալ տեսանկյունից: Այո երեկ մերոնք արեցին առավելագույնը: «Հավաքականը ուժեղացնելու համար ունենք երկու տարբերակ. այսօր բացակայող ֆուտբոլիստները պետք է վերադառնան կազմ և պետք է ամբողջ աշխարհում փնտրենք հայ տաղանդավոր ֆուտբոլիստների։ Պետք է հասկանալ խնդիրը: Ես չեմ կարող ասել, որ վաղը կունենանք հզոր հավաքական, բայց կարող ենք ունենալ ամուր թիմ, որը դուրս կգա խաղադաշտ և մինչև վերջ կպայքարի»,- նշել է Խաշմանյանը: Երեկ Հայաստանի հավաքականը խաղաց առանց 7 առաջատար ֆուտբոլիստների: Պատկերն իսկապես տխուր էր: Բայց պետք է հասկանանք, որ հեռու չի այն օրը, երբ առաջատար ֆուտբոլիստներ, որոնց մեծ մասը 30 անց են վերջնական են հեռանալու հավաքականից և ունենալու ենք այն պատկերը, որն ունենք այսօր: Ընդունենք, որ երեկ կարող էինք ոչ-ոքի կորզել և մեկ միավոր վաստակել:

Բայց դա որևէ կերպ չէր ազդի այն պատկերի վրա, որն ունենք: Հասկանալ է պետք նաև Խաշմանյանին: Փորձառու մասնագետը նորամուտի խաղում արել էր հնարավորը ձախողումից խուսափելու համար: Որևէ մարզիչ չէր ցանկանա հենց առաջին խաղում պարտվել խոշոր հաշվով, ինչը հոգեբանական հարված կլիներ նաև ֆուտբոլիստներին: Ուժեղ հավաքականը ունենալը բոլորիս երազանքն է և այն իրագործելու համար անհրաժեշտ են հստակ քայլեր: Այս իրավիճակում պետք է համաձայնվենք նաև Խաշմանյանի այն դիտարկման հետ, որ պետք է աշխարհում փնտրել տաղանդավոր հայ ֆուտբոլիստների և նրանց ներգրավել ազգային հավաքականում: Այս պահին այլ լուծում ուղղակի տեսանելի չէ:

Չունենք ռեզերվ, չունենք սերունդ, որի հետ կարելի է հույսեր կապել: Անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե ովքեր են խաղալու հավաքականում, բոլորիս պարտքն է լինել ազգային թիմի կողքին, ոգևորել և յուրաքանչյուր խաղում անկնկալել հաղթանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում