Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլիասը հավատացած է, որ աշխարհի լավագույն դարպասապահները «Արքայական» ակումբի ակադեմիան ավարտած կադրերն են:
«Ես երջանիկ եմ, որ «Ռեալ»-ի բոլոր 4 դարպասապահներն էլ մեր ակադեմիայի սաներն են: Միշտ ասել եմ, որ աշխարհում լավագույնը համարվում են մեր դպրոցում ուսանած դարպասապահները: Նրանք հրաշալի հեռանկար ունեն, և ես ուրախ եմ, որ մարզիչները հավատում են այդ երիտասարդների կարողությանը»,- 30-ամյա Կասիլիասի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:








































