Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցի Հունաստանի հետ նոյեմբերին կայանալիք խաղին:
Եվրո-2020-ի 8-րդ տուրի Ֆինլանդիայի դեմ խաղում ստանալով երրորդ դեղին քարտն ընթացիկ մրցաշրջանում` Հարոյանը զրկվեց հաջորդ հանդիպմանը մասնակցելու իրավունքից:
Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլ 9-րդ տուրի հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի նոյեմբերի 15-ին` Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին: