Գյումրիի «Շիրակ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբը երկկողմանի համաձայնությամբ պայմանագրերը խզել է այս մրցաշրջանում թիմը համալրած Կարեն Խաչատրյանի և Կարեն Ստեփանյանի հետ: Փոխարենը «Շիրակ»-ի երկրորդ թիմից միանգամից 7 ֆուտբոլիստներ են միացել հիմնական թիմին: Նրանք են՝
Դարպասապահ – Նորայր Աբրահամյան
Պաշտպան – Հայկազ Գևորգյան
Կիսապաշտպաններ – Աղվան Դավոյան, Արթուր Դավթյան, Արսեն Հովհաննիսյան
Հարձակվողներ – Արման Մարգարյան, Արամ Թոսունյան
«Շիրակ-2»-ից գլխավոր թիմ է տեղափոխվել նաև մարզիչ Վարդան Բիչախչյանը, ով այժմ կգլխավորի «Շիրակ»-ը:
Հիշեցնենք, որ ակումբի ղեկավարությունը մի քանի օր առաջ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Սամվել Պետրոսյանին:









































