Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

«Արարատների» դիմակայություն. Վարդան Սրմաքեշը ռևանշի կհասնի՞ Սամվել Կարապետյանի նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը բավական հետաքրքիր և ինչ-որ անսպասելի ընթացք է ստացել: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Երևանի «Արարատը», որը նախորդ առաջնությունում զբաղեցրել էր վերջին՝ 9-րդ հորիզոնականը: 4 խաղից հետո «Արարատն» ունի 10 միավոր: Երևանյան ակումբը առաջին երեք խաղում հաղթել էր համապատասխանաբար՝ «Երևանին», «Շիրակին» և «Փյունիկին»: Երեկ «Արարատը» ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Ալաշկերտի» հետ: Ընդ որում, «Արարատը» պատասխան գնդակը խփեց հանդիպման վերջնամասում, երբ մնացել էր 10 ֆուտբոլիստներով:

Երկրորդ հորիզոնականում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» է, որը երեք խաղում նույնքան հաղթանակ է տարել: Ոմանք արդեն իսկ շտապում են պնդել, որ ընթացիկ առաջնությունում չեմպիոնի կոչման համար պայքարը ընթանալու է «Արարատ-Արմենիայի» և «Արարատի» միջև: Խոսվում է նաև, որ «Արարատի» շվեյցարահայ սեփականատեր Վարդան Սրմաքեշը ֆուտբոլի դաշտում ցանկանում է ռևանշի հասնել «Արարատ-Արմենիայի» սեփականատեր՝ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Երևանի «Արարատի» ղեկավարությունը կտրականապես դեմ էր Կարապետյանի թիմի «Արարատ» անվանմանը: ««Արարատ-Արմենիային» միայն մեկ խնդրանք ունեմ, շատ լուրջ: Դա անունը փոխելու վերաբերյալ է: Ես մանկուց «Արարատի» երկրպագու եմ, մարդիկ հայկական ֆուտբոլը Արարատով են ճանաչում: Այն, ինչ կատարվում է հիմա, երբ թիմ բերեցին, անունը դրեցին «Արարատ», ինձ թվում է՝ բոլորի համար ցանկալի չէ: Պատկերացնում եք՝ Անգլիայում նոր թիմ ստեղծվեր, և անունը դնեին «Արսենալ-Անգլիա», և այն խաղար Լոնդոնում: Առաջին հերթին հարկավոր է թղթաբանությամբ թույլտվություն խնդրել այդ անունով ակումբից: Չեմ թաքցնի, Վարդան Սրմաքեշի խնդրանքով հանդիպեցի «Արարատ-Արմենիայի» սեփականատերերի հետ, որ անունը փոխվեր: Դա դեռ այն ժամանակ էր, երբ այդ անունով նոր էին սկսել հանդես գալ: Ցավոք սրտի, չլսեցին: Շատ ուրախ եմ, որ նրանք եկել են հայկական ֆուտբոլ, լուրջ թիմ են կառուցում ու լուրջ ֆուտբոլիստներ բերում, բայց եկեք ամեն ինչ ավելի կոռեկտ անենք, մեր անունը բարձր պահենք»,- վերջերս Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել էր Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Ինչևէ, վերջին հանդիպումներում Երևանի «Արարատի» գրանցած արդյունքները և խաղի որակը խոսում են այն մասին, որ հայկական ամենատիտղոսակիր ակումբն իսկապես լուրջ է տրամադրված և կարծես թե պատրաստ է ձեռնոց նետել Հայաստանի գործող չեմպիոնին: «Արարատ-Արմենիան» առաջին անգամ մասնակցելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը՝ նվաճեց չեմպիոնի տիտղոսը և պատմական հաջողության հասավ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Մինչ այս «Արարատ-Արմենիան» Մոսկվայի «Արարատ» անվամբ մասնակցել էր Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնությանը և հենց առաջին փորձից մեծ առավելությամբ զբաղեցրել էր առաջին հորիզոնականը:

Կարապետյանի «Արարատ-Արմենիայում» պրոֆեսիոնալ մթնոլորտ է, և կան բոլոր նախադրյալները, որ առաջին փորձից թիմը հայտնվի նաև Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Նախորդ առաջնության սկզբնամասում «Արարատ-Արմենիան» որոշակի խնդիրներ ունեցավ, բայց ակումբի ղեկավարությունը արագ կարգավորեց դրանք: Կարելի է ասել, որ ֆուտբոլային հարթության վրա Սամվել Կարապետյանը նախորդ մրցաշրջանում ուղղակի մանկական մատ էր արել Սրմաքեշին:

Ասել, որ Սրմաքեշը ռեսուրսներ չունի «Արարատը» ոտքի կանգնեցնելու, ուղղակի ծիծաղելի կլինի: Նա հովանավորում է բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ: Բոլորովին վերջերս Սրմաքեշը դարձել էր ֆրանսիական «Մարտիգ» ակումբի գլխավոր հովանավոր: Ու հիմա կարծես թե գործարարների դիմակայությունը հայկական ֆուտբոլում նոր ընթացք է ստացել:

Վերջին տարիներին Սրմաքեշի թիմը շարունակ եղել է Բարձրագույն խմբի առաջնության ստորին հատվածում: Կհաջողվի՞ արդյոք շվեյցարահայ գործարարին ռևանշի հասել և նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ այս պահին դժվար է կանխատեսումներ անել, քանզի «Արարատը» վերջին տարիներին աչքի է ընկել անկայուն ելույթներով, ինչպես նաև անհասկանալի և տարակուսելի երևույթներով: «Արարատի» շուրջը ծագած սկանդալների պակաս ուղղակի չի եղել: Դրանք կարծես սովորական երևույթ էին դարձել: Ակումբի ղեկավարությունը շարունակ հայտարարում էր, որ իմաստ չունի ներդրումներ անելու, քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է Հայրապետյանը: Անցյալ տարի Հայրապետյանը հեռացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, և «Արարատի» ղեկավարությունը կարծես թե լավ հարաբերությունների մեջ է ՀՖՖ նոր ղեկավարության հետ: Թիմում, սակայն, նախորդ մրցաշրջանում ոչինչ չփոխվեց:

«Արարատն» այն ակումբների շարքում է, որը Հայաստանի մասշտաբով ունի երկրպագուների բանակ: Մնում է հուսալ, որ «Արարատում» վերջապես կայունություն կհաստատվի, և երկրպագուները ականատեսը կլինեն առողջ և հետաքրքիր պայքարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում