Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թուրքիայում տեղի է ունեցել «ֆուտբոլային ձերբակալությունների» երկրորդ ալիքը։ 22 ձերբակալվածների թվում են հայտնվել «Տրաբզոնսփոր» ֆուտբոլային ակումբի նախագահ Սադրի Շեները, ինչպես նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին երկու ազդեցիկ դեմքեր՝ Լևենթ Քըզըլը և Մյումթազ Քարաքայան։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին տեղի էր ունեցել «ֆուտբոլային ձերբակալությունների» առաջին ալիքը, երբ թուրքական ոստիկանությունը 12 քաղաքներում անցկացրած միաժամանակյա գործողությունների շրջանակներում պայմանավորված խաղեր կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով ձերբակալել էր ավելի քան 30 մարդու, որոնց թվում՝ նաև երկրի չեմպիոն «Ֆեներբահչե»-ի նախագահ Ազիզ Յըլդըրըմին:









































