Armchess.am-ը տեղեկացնում է, որ Լևոն Արոնյանը այս օրերին գտնվում է Չեխիայի Մարիանսե Լազնե քաղաքում: Նա այնտեղ անցկացվող կանանց («Ձնծաղիկներ») և վետերանների («Ծերուկներ») մրցաշարի պատվավոր հյուրն է: «Ձնծաղիկների» թիմում գրոսմայստերներ Կոներուի, Չմիլիտեի, միջազգային վարպետ Օլշարովայի հետ խաղում է նաև Արոնյանի ընկերուհին` միջազգային վարպետ Արիանե Կաոիլին (Ավստրալիա): «Ծերուկների» հավաքականում են հանրաճանաչ գրոսմայստերներ Պորտիշը, Հորտը, Ուլմանը, Վելիմիրովիչը: