Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ունայ Էմերիի որոշումը Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալն» ավարտեց շրջագայությունն ԱՄՆ-ում: Ունայ Էմերիի թիմն անցկացրեց մի քանի տպավորիչ հանդիպումներ, տանել նաև համոզիչ հաղթանակներ: Ուսումնամարզական հավաքի ժամանակ կարծում ենք բոլորը համոզվեցին, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ Ունայ Էմերիի գլխավորած թիմի առանցքային ֆիգուրներից մեկը: Սա խոսում է այն մասին, որ մեկնարկելիք մրցաշրջանում մեր ֆուտբոլիստը կշարունակի ելույթները լոնդոնյան թիմում: Տրանսֆերային պատուհանի բացվելուն պես «Արսենալում» լարված իրավիճակ էր ստեղծվել:

Մասնավորապես, նշվում էր, որ «Արսենալի» ղեկավարությունը ընդամենը 45 միլիոն ֆունտ է հատկացրել գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Բնական է, որ այս գումարով հնարավոր չէ լուրջ քայլեր կատարել և ուժեղացնել կազմը: Այսօր էլ խոսվում է, որ ակումբի սեփականատերերը վերջին հնարավորությունն են տվել Էմերիին: Թիմի առաջ կրկին խնդիր է դրվել Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր նվաճելու:

Ավարտված մրցաշրջանում Էմերիի թիմը ակտիվ պայքար էր մղում երկու մրցաշարերում՝ Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայի խաղարկությունում: Թիմի առաջ ևս խնդիր էր դրված գալիք մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: «Արսենալը» չհասավ նպատակին, ինչը բնականաբար հիասթափություն առաջացրեց թե՛ երկրպագուների և թե՛ ակումբի սեփականատերերի շարքերում: Գալիք մրցաշրջանում, թիմի կազմը ուժեղացնելու նպատակով Էմերին ցանկանում էր ձեռք բերել 5-6 ֆուտբոլիստների, բայց բավարար միջոցներ ուղղակի չկան: Բրիտանական լրատվամիջոցները գրում էին, որ իսպանացի մասնագետը մտադիր է վաճառել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և Մեսութ Օզիլին: Նույն աղբյուրի համաձյան Օզիլի և Մխիթարյանի նկատմամբ այլ ակումբների կողմից հետաքրքրություն չկա: Էմերին փորձում էր ակումբներ գտնել նշված ֆուտբոլիստների համար, բայց…:

Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառը: 2018/2019 թթ. մրցաշրջանում Մխիթարյանն «Արսենալի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին շրջանում Մխիթարյանի տրանսֆերային արժեքը զգալի անկում է ապրել և հիմա կազմում է մոտ 25 միլիոն ֆունտ: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են իտալական ակումբներ, մասնավորապես՝ «Միլանը»: Տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալը» կարող է ծանր հարված ստանալ, եթե թիմից հեռանան պաշտպանական օղակի խաղացողներ Լորան Կոսելնին, Շկոդրան Մուստաֆին, ինչպես նաև Նաչո Մոնրեալը: Express պարբերականի համաձայն՝ «Արսենալի» ղեկավարությանը չի հաջողվել պայմանագիրը երկարաձգելու շուրջ համաձայնության գալ Կոսելնիի հետ, և նա հեռանալու է: Կոսելնին հնարավոր է պայմանագիր կնքի ֆրանսիական «Ռենիի» հետ: «Արսենալը» Կոսելնիի տրանսֆերի համար «Ռենից» պահանջում է 10 միլիոն ֆունտ: Մոնրեալի պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ արդեն իսկ ավարտվել է, և իսպանացի պաշտպանը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»: Ինչ վերաբերում է Մուստաֆիին, ապա այս ֆուտբոլիստը ևս չի ցանկանում կարիերան շարունակել «Արսենալում», իսկ Էմերին չի ցանկանում կանգնեցնել նրան: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մուստաֆին առաջարկ է ստացել թուրքական «Ֆեներբախչեից», և հնարավոր է մոտ ժամանակներս գործարքը կայանա: Հիշեցնենք, որ Մուստաֆին «Արսենալ» էր տեղափոխվել 2016 թվականին՝ «Վալենսիայից»: Այս պաշտպանի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը վճարել էր 35 միլիոն ֆունտ: Ինչևէ վերջին օրերին Մխիթարյանի այլ թիմ տեղափոխվելու վերաբերյալ անգլիական լրատվամիջոցների լռությունն ինչպես նաև ԱՄՆ-ում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքը ցույց է տալիս, որ Էմերին այնուամենայնիվ մտադիր է պահպանել թիմի կորիզը և գալիք մրցաշրջանում խաղադրույքը կատարել փորձառու ֆուտբոլիստների վրա: Էմերին գիտակցում է, որ Մխիթարյանի կորուստը կարող է լուրջ հարված հասցնել թիմին: Իսպանացի մասնագետը ըստ էության կայացրել է իր որոշումը:

Նշենք, որ Պրեմիեր լիգան մեկնարկելու է արդեն օգոստոսի 8-ին, ինչը նշանակում է, որ «Արսենալում» կադրային լուրջ փոփոխություններ անելու համար ժամանակ էլ չի մնացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում