Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերի գլխավոր մարզիչները մասնակցել են քվեարկության և որոշել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 2013/14 թթ. մրցաշրջանի լավագույն նորեկ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ալվարո Նեգրեդոն, ով «Սևիլյա»-ից «քաղաքայիններ»-ի կազմ է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը և արդեն հասցրել է դառնալ 23 գոլի հեղինակ: Մասնագետները լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսին, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 25 անգամ է գրավել մրցակիցների դարպասը, իսկ լավագույն երիտասարդ խաղացող` «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին:
Մրցաշրջանի 3 ուժեղագույն մարզիչների ցուցակում, ըստ գործընկերների, տեղ են գտել Տոնի Պուլիսը («Քրիսթալ Փելաս»), Մանուել Պելեգրինին («Մանչեսթեր Սիթի») և Մաուրիսիո Պոչետինոն («Սաութհեմփթոն»):








































