Wednesday, 08 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Անբարոյականության դրսևորո՞ւմ է պետության հանդեպ․ ԿԳՄՍՆ պատասխանը սպորտի նախկին նախարարին

Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ աղմկահարույց գրառում է արել, սպորտի ոլորտի ներկայիս ղեկավարությանը մեղադրելով պետական արժեքները ոչնչացնելու մեջ: Ղազարյանը մասնավորապես գրել է․ «Ցավով պիտի տեղեկացնեմ, որ համացանցից հեռացվել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը:Նախարարության գործունեության շրջանում եղել են իրապես պատմական իրադարձություններ` հյուրընկալվել են մարզաշխարհի համաշխարհային լեգենդներ, տեղի են ունեցել կարևորագույն հանդիպումներ, ստորագրվել են փաստաթղթեր, ձեռք են բերվել բանավոր և գրավոր պայմանավորվածութուններ, որոնց փաստացի ապացույցները այսօր պարզապես անպատասխանատու կերպով ջնջվել են:

Սպորտի ոլորտի մի ամբողջ ժամանակաշրջանի պատմությունը, փաստերը, լուսանկարների արխիվը վերացրել են: Դա պատմություն էր, քանի որ որպես նախարար` իմ գործելաոճը զուրկ է եղել ինքնափիառից, ապագայի վերաբերյալ դատարկախոսության մոլուցքներից, և էջում տարիներ շարունակ լուսաբանվել են միայն արդեն կատարված մեծ քայլերը և իրակնացված աշխատանքների արդյունքները, առանց անձնական գովազդի և խոստումների, ուստի` ամեն առանձին հրապարակումն էր պատմական և նշանակալի: Սա անբարոյականության դրսևորում է պետության հանդեպ, պետական ժառանգության միտումնավոր արժեզրկում և ինքնահաստատման էժանագին փորձ: Ուզում եք ոչնչացնել այն, ինչին իրականում պիտի ձգտեք առնվազն մոտենալ, լավագույն դեպքում շարունակել: Սակայն, երևի թե, հենց սույնի անհասանելիությունն է ստիպել դիմել նման մանկամիտ քայլի` մասնագիտական գիտելիքների բացակայությունը և ոլորտային բացարձակ անտեղիակությունը ծածկելու միտումով: Սպորտը այն առանցքային ոլորտն է, որով մենք ներկայանում ենք աշխարհին, որով մեզ ճանաչում և հարգում են, որով մենք ուժեղ ենք և հզոր ֆիզիկապես և բարոյապես: Մեր մարզիկները ստիպում են անգամ մեր թշնամիներին պատվել հայոց եռագույնը և հիմնը: Նման պահերին հպարտանում ենք ազգովի, իսկ այդ պահի գինը գիտենք միայն մենք` սպորտաշխարհի ներկայացուցիչներս:

Ցավում եմ, որ տարիների քրտնաջան աշխատանքից, գործադրած ջանքերից, կրած զրկանքներից, հաղթահարած դժվարություններից և անհավանական հաջողություններ գրանցելուց հետո, ոլորտի ապագան փոխանցել եմ դեպի բացարձակ անորոշություն»: Թե համացանցի որ տիրույթից են անհետացել նախարարության աշխատանքը լուսաբանող էջերը Ղազարյանը իր գրառման մեջ չի մանրամասնել: Նշենք, որ սպորտի նախարարության mys.am պաշտոնական կայքը շարունակ է անխափան գործել, որտեղից արխիվային նյութեր կարծես թե չեն անհետացել: Ավելին, նշված կայքում հեշտությամբ կարելի է գտնել սպորտի նախկին ղեկավարության գործունեության վերաբերյալ նյութեր և հրապարակումներ:

Գաբրիել Ղազարյանի գրառմանն այսօր պատասխանել է ԿԳՄՍՆ խոսնակ Անժելա Կժդրյանը: Վերջինս նշել է, համացանցից նյութեր անհետանալու մասին խոսել լինել չի կարող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միավորումից հետո Ֆեյսբուք սոցիալական կայքում միավորվել են այս նախարարությունների էջերը: «Պարոն Ղազարյանին պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը նա հեշտությամբ կարող էր գտնել համացանցում՝ ուղղակի որոնման բաժնում փնտրելով նախարարության անվանումը, խնդրեմ՝ http://www.minsportyouth.am/։ Ավելին, պարոն Ղազարյանը կարող է կայքում գտնել օրինակ 2015թ․ տեղադրված իր ուղերձները: Միավորվել են միայն նախարարությունների Facebook-յան էջերը՝ այդ էջերի հետևորդներին չմոլորեցնելու և համակարգված աշխատանքի նպատակով։ Սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումները նաև արտացոլվում են պաշտոնական կայքերում, այնպես որ, այս առումով, որևէ պատմություն չի կարող կորել։ Մինչև նոր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միասնական կայքի ստեղծումը, նախկին նախարարությունների կայքերի անվանումը փոփոխվել է՝ համապատասխանեցվելով ներկայիս իրողություններին, իսկ նոր կայքի պատրաստ լինելուն պես թե՛ ՀՀ կրթության և գիտության նախարարության, թե՛ ՀՀ մշակույթի նախարարության, և թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կայքերը մնալու են որպես արխիվային տարբերակներ։

Միևնույն ժամանակ, հարգելի պարոն Ղազարյանին ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր մեր մարզիկները փայլուն հաղթանակներ են գրանցել Եվրոպական խաղերում, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, առավել ուրախ կլինեի նախկին նախարարի էջում տեսնել այս կապակցությամբ շնորհավորանքներ: Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր մարզիկներին գրանցած հաղթանակների կապակցությամբ, մենք հպարտանում ենք ձեզանով»,- գրել է Կժդրյանը:

Եվրոպական խաղերում մեր մարզիկների փայլուն հաջողության ֆոնին տեղի ունեցածն իսկապես տհաճ է: Ամեն դեպքում տեղի ունեցածի մեջ որևէ միտում գտնելը դժվար է: Եթե փակված լիներ նախարարության պաշտոնական կայքէջը կամ վերացած լինեին այդ կայքում զետեղված հրապարակումները, այո կարելի կլիներ ասել, որ փորձ է արվում նախկին ղեկավարության գործունեության վերաբերյալ փաստերը ոչնչացնել: Ֆեյբսուքի կանոնադրության համաձայն երկու էջ միավորելու պարագայում, էջերից մեկի հրապարակումներն անհետանում են: Ավելի ստույգ՝ հետևորդներին հարցում ուղակելուց հետո գլխավոր էջին է միավորվում մյուս էջի կամ էջերի «լայքերը», սակայն միավորված էջերի հրապարակումներն այլևս գոյություն չեն ունենում: Երեք նախարարությունների միավորումը բնականաբար ենթադրում է նաև սոցիալական կայքերի և էջերի միավորում: Եթե սոցիալական կայքերում հնարավոր է նյութերն արխիվացնել, ապա Ֆեյսբուքում դա ուղղակի անհնար է, և գլխավոր էջին միավորվող էջերի նյութերի անհետացումից խուափելն ևս անհնար է:

Սթափ գնահատելով իրավիճակը՝ հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ սպորտի նախկին նախարարի մտահոգությունը նյութերի և փաստերի անհետացման վերաբերյալ տեխնիկական խնդրի անլուծելիության հետևանք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում