Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի նպատակների մասին:
«Միշտ ասել եմ, որ սկուդետոն մեր գլխավոր նպատակն է: Երրորդ տիտղոսն անընդմեջ նվաճելը մեծ պատիվ է»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com:
«Իհարկե, ձգտելու ենք հնարավորինս հաջող հանդես գալ Եվրոպայի Լիգայում, բայց սկուդետոն առաջնային է:
«Ֆիորենտինա»-ն նկատելի առավելություն ունի առաջին խաղից հետո: Կարդալով թերթերի հոդվածներն ու լսելով, թե ինչ են ասում մարդիկ՝ կարելի էր ենթադրել, որ մենք արդեն դուրս ենք մնացել պայքարից»,- հավելել է մասնագետը:









































