«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է այս մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին.
«Երկրպագուներին և ֆուտբոլիստներին դուր չի գալիս, որ թիմը շատ է փոխվում 4 օրվա ընթացքում: Մենք փայլուն խաղ անցկացրինք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ, և շատ թույլ խաղ՝ «Վալյադոլիդ»-ի դեմ:
«Մեր ցուցադրած խաղը «Վալյադոլիդ»-ի դեմ վայել չէր «Բարսելոնա»-ի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստներին: Ես շատ էի մտահոգվում, որ քննադատությունը բացասաբար կարող էր ազդել ֆուտբոլիստների վրա, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը:
Թիմը առավելագույնս մոտիվացված է: Մենք մտադիր ենք մեր ողջ ուժերը ներդնել: «Բարսելոնա»-ն ֆավորիտ է համարվում բոլոր երեք մրցաշարերում»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Inside Spanish Football-ը:








































