Գանացի եզրային մրցավար Կվամե Անդո Կյեյը մահացել է երկրպագուների կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում: Երկրպագուները մրցավարին ծեծել են Գանայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Գոլդ Սթարզ» – «Նաա Ջո Յունայթեդ» խաղի ժամանակ:
Մրցավարը մահացել է Աքրայում գտնվող իր բնակարանում՝ մարտի 7-ին:
Գանայի ֆուտբոլի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ երկրի ամենահեռանկարային մրցավարներից մեկի մահվան պատճառը դեռ հայտնի չէ:
ԳՖՄ-ն ոստիկանության հետ համատեղ հետաքննություն է սկսել:







































