«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչ սպասելիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Բավարիա»-ի դեմ պատասխան հանդիպումից:
«Մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ վաղը լավ ֆուտբոլ ցուցադրենք: Նախորդ մրցաշրջանի արդյունքն այստեղ մեծ նշանակություն ունի: Գիտենք, որ կարող ենք նորից կրկնել այդ արդյունքը, քանի որ անցյալ տարի արդեն գրանցել ենք այդ արդյունքը: Դա լիովին հնարավոր է: Մենք ունենք որակ և հավակնություններ:
Լավ կլիներ, եթե այս խաղում մենք ավելի վաղ դառնայինք գոլի հեղինակ, բայց դա պարտադիր չէ. կարող ենք հաջողության հասնել նաև ավելի ուշ: Վստահ եմ մեր ուժերին Եվրոպայի լավագույն թիմի դեմ խաղում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































