Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, Անգլիայի ամենահանրաճանաչ կանանցից մեկը` թոփ-մոդել Շարլոտա Սպրինգերը, հանդիպում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդ կիսապաշտպան Ադնան Յանուզայի հետ:
Ֆուտբոլիստին ու Սպրինգերին բրիտանացի լրագրողները նկատել են Մանչեսթերի ռեստորաններից մեկում: Սակայն պետք է ընդգծել, որ անձամբ աղջիկը հերքում է 19-ամյա կիսապաշտպանի հետ հարաբերություններ ունենալու վերաբերյալ ասեկոսեները:
«Ես, իրոք, արդեն հոգնել եմ իմ մեջքի հետևում պտտվող այդ խոսակցություններից: Բոլոր այդ «դեղին» պարբերականներն անում են այն, ինչ տարածվում է կապված ինձ հետ: Ես ունեմ կողքիս մարդու, ում հետ հանդիպում եմ արդեն 2 տարի: Ակնհայտ է, որ ուրիշի երջանկությունն ինչ-որ մեկին հանգիստ չի տալիս»,- ասել է Շարլոտան:








































