Հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակներում կայացած Բրեմենի «Վերդեր»-ի «Նյուրնբերգ»-ի միջև հանդիպման ժամանակ:
«Վերդեր»-ի՝ 2:0 հաշվով առավելության ժամանակ մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել «Նյուրնբերգ»-ի դարպասին, սակայն կիսապաշտպան Աարոն Հանտը մրցավարին հայտնել է, որ կանոնների խախտում տեղի չի ունեցել և ինքը վայր է ընկել իր իսկ մեղքով` փորձելով խուսափել պաշտպանի հետ բախումից:
Բացատրությունը լսելուց հետո մրցավարը փոխել է իր որոշումը՝ չնշանակելով 11 մետրանոց հարված: «Վերդեր»-ի կիսապաշտպանի արարքն, իհարկե, հարգանքի է արժանի: Առաջարկում ենք դիտել նշված դրվագի տեսանյութը:







































