Sunday, 11 04 2021
Մուրադովը պետք է իրեն ավելի զուսպ և հանգիստ պահի
Մահացել է Արման Նավասարդյանը
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ սխալ վարվեց. Կուսակցությունը շեղվեց իր նպատակներից
13:25
Իրանական միջուկային օբյեկտում տեղի է ունեցել վթար
«Նորքի ինֆեկցիոն»-ում COVID-19-ով վարակվածներին խնամում են հարազատները. նախարարությունը չի խրախուսում
13:05
Աֆղանստանում ձերբակալվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
Հայաստանի դիմադրողունակության բանաձևը․ իրական ընդդիմությունը՝ ազգային անվտանգության հարց
12:45
Արքայազն Չարլզը դարձավ Էդինբուրգի նոր դուքս
Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
12:15
ԵԼ խաղում խաղադաշտում մերկ վազող տղամարդը 14 ժամ թաքնվել է մարզադաշտում
Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը
Գիշերը կրակոցներ են հնչել Աբովյան քաղաքում․ 19-ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Տեղի ունեցավ «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության գրասենյակի պաշտոնական բացումը
Հաստատվել է կորոնավիրուսի 650 նոր դեպք, առողջացել՝ 783 քաղաքացի
Քամին վնասներ է հասցրել Երևանում և այլ բնակավայրերում
Հրդեհ Հրազդան քաղաքում
Ուրան, հրթիռ, կորոնավիրուս և պատժամիջոցներ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների չլուծված հանգույցները ՀԳՀԾ-ում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Հայհոյախոսությունը պետք է դադարեցվի, այդտեղ խոսքի ազատության որևէ վտանգ չեմ տեսնում. Աշոտ Մելիքյան
10:00
Ինչու է վտանգավոր տաք թեյ խմելը. գիտնականներ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Պավել Գլոբայի կանխատեսումը. 2022-ին կլինեն աղետներ, ճգնաժամ, համավարակ
09:15
«Գահերի խաղի» 10-ամյակի առթիվ «Ֆաբերժե»-ն կթողարկի $2,2 մլն արժողությամբ ձու
Որն է իրական հակառուսականությունը
00:00
Կոնգոյում ՄԱԿ-ի դեմ բողոքի ակցիաներում երկու մարդ է մահացել
23:50
Հելսինկիում բերման են ենթարկվել կորոնավիրուսի սահմանափակումների դեմ հանդես եկող քաղաքացիները
Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. ժամանել է Երևանի ոստիկանապետը
23:30
Ոստիկանությունը փնտրում է Հելսինկիի փողոցներում շրջող գայլին
Սերժ Թանկյանը ԱՄՆ նախագահին ու պետքարտուղարին կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը
ԵԽ նախագահը կորցրել է քունը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով

Իսկապես ոչինչ չի փոխվել. Դավադրություն և «բեսպրեդել»՝ հայկական ֆուտբոլում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին՝ 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցածը հերթական ապտակը հասցրեց հայկական ֆուտբոլին՝ ցույց տալով, որ թավշյա հեղափոխությունից հետո իսկապես ոչինչ չի փոխվել:

Հանդիպման գլխավոր մրցավարը ակնհայտ կերպով, նույնիսկ բեսպրեդելի գնով «Փյունիկին» ըստ էության կասեցրեց չեմպիոնական մրցավազքից: Հանդիպման 85-րդ րոպեին մրցավարի հագուստ կրող Արտակ Սիմոնյանը հօգուտ «Փյունիկի» չնշանակեց 100 տոկոսանոց 11 մետրանոց հարվածը: Տվյալ դրվագում Սիմոնյանը գտնվում էր ընդամենը 7-8 մետր հեռավորության վրա և ուղղակի չցանկացավ նկատել, թե ինչպես է «Լոռիի» ֆուտբոլիստը տապալում «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին: Մի քանի րոպե անց Սիմոնյանը չցանկացավ նկատել «Փյունիկի» խփած մաքուր գոլը: Զրկելով «Փյունիկին» հաղթանակից՝ Սիմոնյանը նվեր մատուցեց «Արարատ-Արմենիային», որը կորցրած միավորների քանակով դարձավ առաջատար և շատ մոտ է չեմպիոն դառնալուն:

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, իսկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը «սարի պես» կանգնած է այս թիմի կողքին: Հիմա եկեք ասենք, որ Սիմոնյանն ուղղակի սխալ է թույլ տվել: Եկեք ասենք, որ Մարտի 1-ի գործը երեկ Սահմանադրական դատարան ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ուղղակի սխալվել է: Բնական է, որ այս պնդումը ուղղակի ծիծաղելի է: Ուղղակի սխալվել կարելի է մեկ անգամ, երկու անգամ: Երբ ակնհայտ սխալները շարունակական բնույթ են կրում, ապա տեղի ունեցածը դառնում է երևույթ, որը կարելի է որակել մեկ բառով՝ դավադրություն: Եկել է ժամանակը իրերը իրենց անունով կոչելու և սթափ ու անկաշկանդ գնահատական տալու իրավիճակին:

Այս տարվա ապրիլի 22-ին Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել էր թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը: Տվյալ խաղը պետք է սպասարկեր Գևորգ Եղոյանը, որը հասցրել էր կրկին ակնհայտ կերպով արգելակել «Բանանցին»: Ապրիլի 23-ին «Առաջին լրատվական»-ում հրապարակված «Ռուբեն Հայրապետյանի վերադարձը. Ինչու «Բանանցի» սեփականատերը դիմեց դեմարշի» վերտառությամբ հոդվածում անդրադարձ էր կատարվել այն դավադրությանը, որը ծրագրել և իրականացնում է ՀՖՖ նախկին նախագահը: Մասնավորապես, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը, վերադառնալով ակտիվ ֆուտբոլային քաղաքականություն, ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի միջոցով նշանակում է խաղերի մրցավարներին: Ավելի ստույգ՝ Հայրապետյանի և Նալբանդյանի կողմից մրցավարները ուղղորդված գործում են այն թիմերի դեմ, որոնց ՀՖՖ նախկին նախագահը չի սիրում: Այդ թիմերի շարքում են, մասնավորապես, «Փյունիկը» և «Բանանցը»: Վերջինիս ավելի շուտ էր դուրս մղել տիտղոսների համար պայքարից, և հերթը «Փյունիկինն» էր:

Այս թիմերի դեմ Հայրապետյանի կողմից իրականացվող դավադրության պատճառը, կարծում ենք, հայտնի է ֆուտբոլասեր հասարակությանը: Նշենք, որ «Փյունիկի» սեփականատերը հայտնի գործարար Արթուր Սողոմոնյանն է, իսկ «Բանանցի» սեփականատերը, ինչպես արդեն նշել ենք, Ջևան Չելոյանցը: Վերջիններս այն հատուկենտ մարդկանցից են, որոնք անշահախնդիր միլիոնավոր դոլարներ են ծախսում ոչ միայն թիմերի վերելքի, այլև մանկապատանեկան ֆուտբոլին զարկ տալու համար: Եթե մեզնից յուրաքանչյուրը լիներ այս անձանց տեղը, ինչպե՞ս կվարվեր տեղի ունեցածից հետո:

Այսպես ենք զարգացնում ֆուտբոլը: Ուզում ենք, որ ֆուտբոլում ներդրում կատարող քիչ թվով մարդիկ էլ թքեն ու հեռանան: Թե՛ «Փյունիկ» և թե՛ «Բանանց» ակումբները, զգալով, որ իրականացվում է դավադրություն, նամակով դիմել էին ՀՖՖ առաջին փոխնախագահին՝ խնդրելով, որ Սիմոնյանի և Եղոյանի փոխարեն այլ մրցավարներ նշանակվեն, բայց…

Այսօր ՀՖՖ-ում 90 տոկոսով գործում է այն համակարգը, որը Հայրապետյանի օրոք էր: Նույն ռեժիմի մրցավարներն են, նույն աշխատակիցները, նույն 5:0-անոց մարզիչները…

Անցյալ տարի Հայրապետյանը չեմպիոնությունից զրկեց «Շիրակին», հիմա զրկում է «Փյունիկին»: Ի՞նչ է իրականում փոխվել: Ո՞վ կարող է տալ այս հարցի պատասխանը: «Հայաստանի առաջնության մրցավարների ելույթից պարզ է դառնում, որ ոչ մի բան չի փոխվել ֆուտբոլում, մնացել է նույն, հին մարդկանց ձեռագիրը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մեր ամենահայտնի ֆուտբոլիստներից՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Տեղի ունեցած արատավոր երևույթների մասին կարելի է շարունակ խոսել, թե, օրինակ, ինչպես Արտակ Սիմոնյանը բավական կոպիտ խախտման համար ոչ միայն դեղին քարտ ցույց չի տալիս «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանին, կամ ինչպես էր Կարեն Նալբանդյանը «Արարատ-Արմենիա»-«Բանանց» հանդիպման ժամանակ շարունակ վազվզում օթյակում նստած Հայրապետյան Ռուբենի դեմ:

Հիմա այն պահն է, երբ պետք է անցնել կտրուկ՝ վիրահատական գործողությունների: Արդյոք այսքանից հետո հնարավոր կլինի՞ ասել, որ Հայաստանը չեմպիոն ունի: Բնավ ոչ: Ուստի ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին հորդորում ենք հրահանգել անհապաղ նշանակել «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման վերախաղարկում, որը կսպասարկեն մրցավարներ: Աշխատանքից ազատել ՀՖՖ բոլոր այն աշխատակիցներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Հայրապետյան Ռուբենի հետ: Միջնորդել, որ դավադրության մեջ ներքաշված մրցավարները և այլ անձինք ոչ միայն մասնագիտական, այլև քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Սրանք ոչ միայն անհրաժեշտ, այլև հայկական ֆուտբոլի համար կենսական նշանակություն ունեցող քայլեր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});