Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Եթե Մխիթարյանը հարվածեր… Իրականում ով «թաղեց» «Արսենալին»

Լոնդոնի «Արսենալը» գործնականում կորցրեց հնարավորությունը Անգլիայի Պրեմիեր լիգայում լավագույն քառյակում հայտնվելու: Նախավերջին՝ 37-րդ տուրում Ունայ Էմերիի ֆուտբոլիստները սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Բրայթոնի» հետ: Խաղային գրեթե բոլոր առումներով «Արսենալը» գերազանցեց մրցակցին: Մասնավորապես, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ գնդակին տիրելու հարաբերակցությունը 71-ը 29-ի տոկոս էր՝ հօգուտ լոնդոնյան թիմի: Դարպասին կատարած հարվածների քանակով էլ «Արսենալի» առավելությունը կազմել է 20-11:

Հիշեցնենք, որ հանդիպման 9-րդ րոպեին Պյեր Էմերի Օբամեյանգը 11 մետրանոց հարվածով առաջ էր մղել «Արսենալին», սակայն 61-րդ րոպեին Մարեյը կրկին 11 մետրանոց հարվածով հավասարեցրել էր այն: Հատկապես ֆորումներում «Արսենալի» չհաղթելու մեղավորների շարքում դասում են Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Հենց նրա սխալ փոխանցումից հետո էր «Բրայթոնը» սուր հակագրոհ կազմակերպել, ինչի հետևանքով էլ Գրանիտ Ջական սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները:

«Կրկին Մխիթարյանը հարվածելու փոխարեն գնդակը փոխանցեց Լիխշտայներին: Ինչո՞ւ: Խաղի թելը մեր ձեռքում էր, սակայն մեկ կոպիտ սխալը ճակատագրական էր: Մխիթարյան կիսապաշտպանի մոտ հարվածները լավ են ստացվում, սակայն ոչ միշտ է նա համարձակվում իր վրա վերցնել խաղը»,- գրել է «Արսենալի» երկրպագուներից @Karen_s-ն:

Վերլուծելով տվյալ դրվագը՝ փորձենք հասկանալ, թե որքան էր խփված գոլի մեջ Մխիթարյանի մեղքի բաժինը: Հայաստանի ազգային հավաքականի ավագը, մոտենալով տուգանային հրապարակի մատույցներին, ընտրեց գրոհը աջ եզրով զարգացնելու տարբերակը: Մեր ֆուտբոլիստի փոխանցումը չստացվեց, սակայն տվյալ փոխանցումը ճակատագրական սխալ որակելը, կարծում ենք, անհեթեթություն է:

«Բրայթոնի» դեմ «Արսենալի» աջ պաշտպանի պարտականությունը կատարում էր շվեյցարացի Ստեֆան Լիխշտայները: Մխիթարյանի ոչ ճշգրիտ փոխանցումից հետո այս ֆուտբոլիստը չարձագանքեց «Բրայթոնի» հակագրոհին, չնայած այն զարգանում էր հենց «Արսենալի» պաշտպանության աջ եզրով: «Բրայթոնի» ֆուտբոլիստին փորձեցին կասեցնել Ջական և Մխիթարյանը: 11 մետրանոցի դրվագում Լիխշտայներն ուղղակի տեսանելի չէր: Եթե իրավիճակն ավելի խորը վերլուծենք, ապա կստանանք բավական տարօրինակ, միևնույն ժամանակ հասկանալի պատկեր:

Վերջին անգամ Ստեֆան Լիխշտայները «Արսենալի» կազմում խաղադաշտ էր դուրս եկել այս տարվա փետրվարի 24-ին՝ 55 րոպե խաղալով Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ մրցավեճին: Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչու շվեյցարացի պաշտպանը տվյալ դրվագում կորցրեց դիրքը՝ չհասցնելով նահանջել: Տարօրինակ է, սակայն, թե ինչու էր Ունայ Էմերին մոտ 2.5 ամիս չխաղացած ֆուտբոլիստին նման պատասխանատու խաղում ընդգրկել մեկնարկային կազմում: Կարծում ենք՝ չենք սխալվի, եթե պնդենք, որ «Արսենալի» ընդունած գոլի գլխավոր մեղավորը հենց Էմերին է, որը միանգամայն անպատրաստ ֆուտբոլիստին ընդգրկել էր մեկնարկային կազմում:

Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա ընդհանուր առմամբ նա վատ հանդիպում չանցկացրեց: Երկրորդ կեսում նրա հիանալի փոխանցումից հետո Օբամեյանգը չօգտագործեց 100 տոկոսանոց գոլային պահը: Նույն հաջողությամբ «Արսենալի» ձախողման մեջ կարելի է մեղադրել նաև Օբամեյանգին:

Ուշադրություն դարձնենք ևս մեկ հետաքրքիր դրվագի: 77-րդ րոպեին Էմերին փոխարինեց բաց թողած գոլին առնչություն ունեցած երեք ֆուտբոլիստներին՝ Մխիթարյանին, Լիխշտայներին և Ջակային: Նման մակարդակի հանդիպումներում դժվար է հիշել մի դեպք, երբ մարզիչը հանդիպման վերջնամասում միանգամից 3 փոփոխություն կատարի: Ընդ որում, օդի և ջրի պես հաղթանակի անհրաժեշտություն ունեցող թիմի մարզիչը 77-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերեց պաշտպանի, հենակետային կիսապաշտպանի և եզրային կիսապաշտպանի: Այս փոփոխությունից հետո «Արսենալի» խաղը վերջնականապես քանդվեց: Փոխարինելով վերը նշված երեք ֆուտբոլիստներին՝ Էմերին անուղղակի կերպով իր դժգոհությունը հայտնեց նրանցից՝ կամա թե ակամա հենց նրանց համարելով ձախողման մեղավորներ: Ցայտնոտային այս քայլը, սակայն, նորից ցույց տվեց, որ անհաջողության հիմնական մեղավորը հենց գլխավոր մարզիչն էր, որի քայլերը հասկանալն ու մեկնաբանելը բավական բարդ է:

Այս պահին «Արսենալը» 67 միավորով 5-րդ հորիզոնականում է և վերջին տուրից առաջ 3 միավորով զիջում է 4-րդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմին»: 3-րդ հորիզոնականում գտնվող «Չելսին» ունի 71 միավոր և արդեն ապահովել է տեղը լավագույն քառյակում, որը հնարավորություն կտա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին:

«Մենք ամեն ինչ արեցինք լավագույն քառյակում հայտնվելու համար, սակայն բաց թողեցինք հնարավորությունը: Այս խաղից հետո մեր նպատակը մեկն է` հաղթել Եվրոպա լիգայում: Այս կերպ մենք կկարողանանք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել»,- ասել է Էմերին:

Մայիսի 9-ին «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում կհյուրընկալվի «Վալենսիային»: Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում