ՀՖՖ տեխնիկական տնօրեն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ում գլխավորությամբ ազգային թիմը կանցկացնի Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպումը, մամուլի ասուլիս է տվել Կրասնոդարում:
«Երբեք չեմ ափսոսում արարքներիս համար: 4 տարի աշխատել եմ Հայաստանի հավաքականի հետ, իսկ դա երկար ժամանակահատված է: Այժմ կենտրոնացել եմ նոր աշխատանքի վրա:
Հավաքը լավ է անցել: Թիմի բոլոր ֆուտբոլիստները հիանալի մարզավաճակում են: Բացառություն է միայն Արաս Օզբիլիսը: Նրա մասնակցությունը հարցական է: Եթե մինչև վաղը Արասի մոտ փոփոխություն չնկատվի, ապա նա չի մասնակցի հանդիպմանը:
Ազգային թիմի նոր գլխավոր մարզչին` Բեռնար Շալանդի աշխատանքին ծանոր չեմ, ուստի նաև չեմ կարող գնահատել այն: Ասեմ նաև, որ «Ռուբին»-ի հետ բանակցություններ չեմ վարել: Նման բան չի եղել»,- նշեց Մինասյանը:








































