«Միլան»-ի կիսապաշտպան Ադել Տաարաբտը ցանկանում է իր թիմի համար դառնալ այնքան կարևոր, որքան Մեսսին է «Բարսելոնա»-ի համար:
«Ես զարմացած չեմ «Միլան»-ում իմ մրցելույթներով: Ես գիտեմ, թե ինչի եմ ունակ և ես զգում եմ, որ կարևոր ֆուտբոլիստ եմ թիմի համար: Ես ցանականում եմ դառնալ «Միլան»-ի Մեսսին: Մեսսիի և Ռունալդուի նման ֆուտբոլիստները ոգեշնչում են: Ես դեռևս չեմ հասել նրանց մակարդակին, բայց դա է իմ նպատակը: Ես դեռևս պետք է ցուցադրեմ ինձ, բայց ես հավատում եմ իմ վարպետությանը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:










































