Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ իր թիմը դեռ չի նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիրը:
«Ես համաձայն եմ մեր թիմի գլխավոր մարզչի հետ` դեռ չենք նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիրը: «Զենիթ»-ի դեմ պատասխան հանդիպմանը մենք նույնպես պետք է ցուցադրենք, որ գերազանցում ենք ռուսասատանյան թիմին:
Ասեմ, որ առաջին խաղում «Զենիթ»-ը գերազանց էր խաղում առանձին դրվագներում: Մենք պետք է զգույշ լինենք»,- ասել է Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը:









































