Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ով է կանչողը. Հայտնի սերբ մասնագետը եկել էր Երևան որ ի՞նչ աներ…

Հայտնի սերբ մասնագետ Սլավոլյուբ Մուսլինը նախօրեին Երևանում էր: Նա ներկա էր գտնվել Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպմանը:

Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Մուսլինը բանակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և համարվում է մեր ազգային թիմի գլխավոր մարզչի թեկնածու: Ավելի ուշ ՀՖՖ-ն հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ սերբ մասնագետի հետ բանակցություններ չեն ընթանում: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ևս հերքել էր Մուսլինի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ պնդումները: Մասնավորապես, երևանյան թիմի մամուլի ծառայությունից Armsport.am-ին հայտնել էին, որ Մուսլինը լավ հարաբերությունների մեջ է «Ալաշկերտի» ղեկավարության հետ, և որ հայտնի մարզիչը գավաթային հանդիպմանը ներկա է գտնվել սեփական նախաձեռնությամբ:

Կողմերի նման մեկնաբանություններից հետո ունենում ենք բավական հետաքրքիր մի պատկեր: Հայաստանի չեմպիոնը և ՀՖՖ-ն Մուսլինի հետ չեն բանակցում, և նրան պարզապես հետաքրքրել է «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը: Ավելին, ստացվում է, որ այս հանդիպումը այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ 65-ամյա մասնագետը չէր զլացել և հազարավոր կիլոմետրեր կտրելով հասել էր Երևան: Բնական է, որ այս տարբերակը ոչ միայն անհավատալի է, այլև ծիծաղելի:

Այն, որ Մուսլինը Հայաստանի մայրաքաղաք էր ժամանել կոնկրետ առաջարկ քննարկելու և բանակցելու համար՝ միանշանակ է: Սերբ մասնագետի՝ «Արարատ-Արմենիան» գլխավորելու տարբերակը քիչ հավանական է: Այս թիմը Վարդան Մինասյանի գլխավորությամբ վերջին շրջանում աչքի է ընկնում տպավորիչ խաղով և գրանցում բարձր արդյունքներ: Դժվար թե թիմի վերելքի շրջանում «Արարատ-Արմենիայի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկեր այլ տարբերակներ: Ինչ-որ տեղ քիչ հավանական է թվում նաև Մուսլինի՝ «Ալաշկերտը» գլխավորելու տարբերակը: Նման կալիբրի մարզիչ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ տարեկան գոնե 3-4 միլիոն եվրո բյուջե: Ցավոք, հայկական թիմերից և ոչ մեկը չունի նման ֆինանսական ռեսուրս:

Ուստի սերբ մասնագետի Երևան ժամանելը, կարծում ենք, այնուամենայնիվ կապված է եղել Հայաստանի ազգային հավաքականի հետ: «Ալաշկերտում» և «Արարատ-Արմենիայում» ելույթ են ունենում Հայաստանի ազգային հավաքականի 5-6 ֆուտբոլիստներ, և միանգամայն տրամաբանական է, որ Մուսլինը հետևել է հենց այդ մրցավեճին: Տրամաբանական է նաև, որ հայկական կողմը դիտարկել է հենց Մուսլինի թեկնածությունը: Նրա աշխատանքին քաջատեղյակ է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը Մուսլինի գլխավորությամբ բավական արդյունավետ է ելույթ ունեցել «Կրասնոդարի» կազմում: Չի բացառվում, որ հենց Մովսիսյանի խորհրդով և միջնորդությամբ է Մուսլինը ժամանել Երևան:

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի չափից ավելի թույլ մեկնարկից հետո կրկին օրակարգում է բարձրակարգ մարզիչ ունենալու հարցը: Վատ արդյունքներից բացի՝ մեր հավաքականի խաղում առկա են էլեմենտար տակտիկական խոտաններ, որոնք չվերացնելու պարագայում առաջիկա հանդիպումներում շատ ավելի վատ պատկեր ենք ունենալու: Բնական է, որ ՀՖՖ-ն ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում գլխավոր մարզչի թեկնածուների և բանակցությունների մասին բարձրաձայնելը: Նախորդ տարվա հոկտեմբերին ՀՖՖ-ն բանակցեց բազմաթիվ բարձրակագ մարզիչների հետ: Գործընթացը բաց էր և թափանցիկ բոլորի համար: Մամուլում շարունակ անդրադարձ էր կատարվում մասնագետների՝ Երևան գալու և գնալու մասին: Բոլորս հույս ունեինք, որ իրավիճակի փոփոխությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը կունենա իսկապես լավ գլխավոր մարզիչ: Իսկ թե ինչ ավարտ ունեցավ հավաքականի մարզչի խնդրի վերաբերյալ գործընթացը՝ կարծում ենք, իմաստ չունի կրկին մեկնաբանել:

Ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե Հայաստանի հավաքականը վստահվեր գոնե մեր երկրում արդյունք ցույց տված մասնագետի՝ ի դեմս Աբրահամ Խաշմանյանի: Բայց մեր ֆուտբոլային գերատեսչությունը Դե Բյազիի և էլի մի շարք հայտնի մարզիչների հետ բանակցելուց հետո ազգային թիմը վստահեց մի մարդու, որը նույնիսկ Հայաստանում լուրջ արդյունքներ չի գրանցել: Տեղի ունեցածից հետո հասկանալի է, որ ՀՖՖ-ն չի ցանկանում գործընթացը բաց պահել մամուլի և երկրպագուների առաջ: Համաձայն ենք նաև նման ընթացքին, միայն թե մեր ազգային հավաքականն ունենա մարզիչ: Մարզիչ, որի հետ կարելի կլինի հույսեր կապել: Մարզիչ, որը հիմնական կազմում չի ընդգրկի ամիսներ շարունակ ֆուտբոլ չխաղացած ֆուտբոլիստին, որն ի վերջո «պենալ կսարքի» կիսապրոֆեսիոնալ մրցակցի դեմ խաղում:

Ցավով պետք է նշենք, որ մարզչի խնդիրը մեր ազգային հավաքականի պատմության ընթացքում շարունակ օրակարգում է եղել: Մատների վրա կարելի է հաշվել այն մասնագետներին, որոնք 25 տարվա ընթացքում աշխատել են նորմալ մարզչին վայել և ցույց տվել արդյունք: Ու թե ինչքան պետք է խոսենք այս խնդրի մասին՝ դժվար է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում