FIDE-ն, ինչպես յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, այսօր նույնպես հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է երրորդ հորզոնականը:
Առաջին հորիզոնականում կրկին նորվեգացի Մագնուս Կառլսենն է, երկրորդը՝ հնդիկ Վիշվանաթան Անանդը:
Հայաստանի հավաքականի մյուս առաջատարներից ամենաբարձր՝ 42-րդ հորիզոնականը զբաղեցնում է Սերգեյ Մովսիսյանը: Վլադիմիր Հակոբյանը 81-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 84-րդը:
1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) 2821 մ.
2. Վիշվանթան Անանդ (Հնդկաստան) 2817 մ.
3. Լևոն Արոնյան (Հայաստան) 2805 մ.
4. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 2788 մ.
5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2781 մ.
6. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 2768 մ.
7. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) 2768 մ.
8. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 2768 մ.
9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 2766 մ.
10. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 2765 մ.
42. Սերգեյ Մովսիսյան (Հայաստան)
81. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)
84. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)