Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտնել է, որ «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին դեռ չի հասունացել որպես ֆուտբոլիստ: Նրա կարծիքով` հարձակվողը դեռ շատ բան ունի սովորելու:
«Մարիոն շատ աշխատունակ է: Բայց պետք է հասկանալ, որ դեռ վաղ է նրան պրոֆեսիոնալ անվանել: Բալոտելին շարունակում է սովորել: Այդ պատճառով փորձառու ֆուտբոլիստները, ումից նա կարող է օրինակ վերցրել, պետք է շրջապատեն Բալոտելիին:
Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում Մարիոն կսկսի ավելի կայուն խաղ ցուցադրել»,- La Gazzetta dello Sport-ը մեջբերում է Պրանդելիի խոսքերը:








































