Գերմանական Euromericas Sport Marketing գործակալությունը ուսումնասիրություն է անցկացրել Հարավային Ամերիկայում` կապված այնտեղ եվրոպական ամենաճանաչված ֆուտբոլային ակումբներին պարզելու հետ:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնա»-ն: Լատինական Ամերիայում կատալոնական ակումբին երկրպագում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Արգենտինան (59%), Բրազիլիան (37%), Չիլին (24%), Կոլումբիան (19% ) և Պերուն (11%):
Բացի այդ, Հարավային Ամերիկայում հանրաճանաչ են նաև Մադրիդի «Ռեալ»-ը, «Բավարիա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ՊՍԺ-ն ու «Միլան»-ը:








































