Ցյուրիխում ավարտին է մոտենում շախմատային գերմրցաշարը: Նախավերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առավելության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ և հաղթանակը նվիրել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, ով չորրորդ տուրից առաջ հանդիպել է 31-ամյա գրոսմայստերի հետ:
«Այսօրվա խաղը նվիրվում է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այսքան սիրալիր գտնվեց եւ այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- Twitter-ի իր էջում գրել է Արոնյանը՝ տեղադրելով Շառլ Ազնավուրի հետ լուսանկար:
Հիշեցնենք, որ վերջին՝ 5-րդ տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջին համարը մեկ միավոր է զիջում առաջատար Մագնուս Կարլսենին: Արոնյանի վերջին մրցակիցը Կարուանան է: