Չինաստանում ձերբակալված Կանադայի քաղաքացի Սարա Մաքայվերն ազատ է արձակվել: Տվյալ պահին նա արդեն տուն է վերադարձել: Տեղեկատվությունը հաստատել է Կանադայի ԱԳՆ-ն, հաղորդում է Global News-ը:
Ուսուցչուհի Սարա Մաքայվերը ձերբակալվել է դեկտեմբերին: Նշվում է, որ պատճառը Չինաստանի տարածքում կնոջ ապօրինի աշխատելն էր:
Այլ մանրամասներ չեն նշվում՝ ելնելով Մասնավոր կյանքի անձեռնամխելիության օրենքից: