Իսպանիայում ընթացող «Սիտջես» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:
6-րդ տուրում Պետրոսյանը գերազանցեց իր իսպանացի հակառակորդին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Վահե Բաղդասարյանը պարտվեց, իսկ Տիգրան Հարությունյանը՝ հաղթեց:
Այս տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը 5,5 միավորով մրցաշարի երկու առաջատարներից մեկն է: