Պորտուգալիայի հավաքականի ֆիզիոթերապևտ Անտոնիո Գասպարը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն դեռ բավականաչափ ժամանակ ունի մինչև կարիերայի ավարտը: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ռոնալդուն կնշի իր 29-րդ տարեդարձը:
«Ռոնալդուն առջևում դեռ երկար տարիներ ունի: Նա կարող է առանց դժվարությունների բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել մինչև 34-35 տարեկանը: Նշում եմ այդ տարիքը և ոչ թե ավելի այն պատճառով, որ այնուհետև Քրիշտիանուն կարող է այլ ծրագրեր ունենալ:
Սակայն դա անձնական հարց է: Հաստատ է միայն այն, որ նա բնատուր հիանալի տվյալներ ունի և եթե ցանկանա, կարող է ֆուտբոլային երկարակեցության օրինակ ցուցադրել»,- ասել է Գասպարը:








































