Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բաց է թողնելու թիմի առաջիկա խաղը: Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում թիմի հակառակորդն «Էսպանյոլ»-ն է:
Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կայացած «Գրանադա»-ի դեմ խաղում նա վնասվածք էր ստացել Ջեյսոն Մուրիլյոյի հետ կոշտ բախումից հետո:
«Նա փորձում էր մարզվել, բայց ցավեր զգած ձախ ծնկի հատվածում: Մենք ցանկանում ենք, որ նա ամբողջովին վերականգնվի: Այնպես որ, Բեյլը բաց կթողնի «Էսպանյոլ»-ի դեմ խաղը»:










































