Իտալացի ֆուտբոլիստների միության կազմակերպած պաշտոնական արարողության ժամանակ Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն արժանացել է Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը` 2012/13 թվականների մրցաշրջանի արդյունքներով:
«Ես իսկապես բարձր եմ գնահատում այս պարգևը, քանի որ դրա ճակատագիրը որոշում են գործընկերներս: Իսկ երբ քեզ ընտրում են ֆուտբոլիստները, հատուկ հպարտություն ես զգում: Նրանք նույն աշխատանքն են կատարում և ավելի լավ են տեսնում, թե ինչ է կատարվում խաղադաշտում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պիրլոյի խոսքերը:
Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում գլխավորությամբ թիմը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է սկուդետտոն, կրկին Ա Սերիայի լավագույն մարզիչ է ճանաչվել:
Հարձակվող Դոմենիկո Բերարդին արժանացել է Բ Սերիայի լավագույն երիատասարդ ֆուտբոլիստի կոչմանը: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 16 հանդիպման է մասնակցել և 12 գոլ հեղինակել:
Լավագույն մրցավար է ճանաչվել Նիկոլու Ռիցոլին, ով նախորդ տարվա մայիսին դատել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի հանդիպումը: Իտալիայի լավագույն կին-ֆուտբոլիստ երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Մելանիա Գաբյադինին:
Ա Սերիայի 2012/13 թթ. խորհրդանշական հավաքականը`
Սամիր Հանդանավիչ («Ինտեր»), Կրիստիան Մաջո («Նապոլի»), Անդրեա Բարցալի («Յուվենթուս»), Ջորջիո Կիելինի («Յուվենթուս»), Մատիա Դե Շիլյո («Միլան»), Արտուրո Վիդալ («Յուվենթուս»), Անդրեա Պիրլո («Յուվենթուս»), Բորխա Վալերո («Ֆիորենտինա»), Էդիսոն Կավանի («Նապոլի», այժմ՝ ՊՍԺ), Անտոնիո Դի Նատալե («Ուդինեզե»), Մարիո Բալոտելի («Միլան»):








































