«Կարծում եմ՝ եթե «Իմ քայլը» դաշինքը հաղթի ընտրություններում, ապա մեր առաջնային քայլերից է լինելու ռեյտինգային ընտրակարգի վերացումը, որովհետև այս ընտրակարգը հենց մեզ է կաշկանդում: Օրինակ՝ ես կցանկանայի մեր քաղաքական թիմի, Նիկոլ Փաշինյանի հետ լինել մարզերում, բայց ես ունեմ իմ ընտրատարածքը և պետք է հանդիպեմ իմ ընտրողների հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատություն» ռադիոկայանի արդեն նախկին լրագրող, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Սիսակ Գաբրիելյանը:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի կողմից ՀՀԿ-ին հակադարձելուն, մեր զրուցակիցն ասաց. «Մենք ուզում ենք ունենալ ավտորիտար կամ ավելի վատ՝ տոտալիտա՞ր երկիր, որը կլինի մեկ ուժ և կարհամարհի, կանտեսի մեկ այլ քաղաքական ուժի տեսակետը և չի՞ արձագանքի»:
Սիսակ Գաբրիելյանը աննախադեպ է համարում քաղաքական ուժերի բանավեճը 1-ին դեմքերով. «Դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Քաղաքական ուժերից է կախված՝ դա իսկապե՞ս դառնում է քաղաքական բանավեճ, թե՞ վերածվում է շոուի»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: