Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը խոսել է «Մունդիալ-2014»-ում հաղթողի գլխավոր հավակնորդների մասին:
Զիդանը ֆավորիտներ է համարում Բրազիլիայի, Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները:
«Կարծում եմ՝ Բրազիլիայի, Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները շատ հզոր խաղ են ցուցադրում: Այդ 3 հավաքականները միշտ գերազանցում են մյուսներին:
Բայց կան թիմեր, որոնք մոտենում են նրանց: Օրինակ՝ Կոլումբիայի, Չիլիի ընտրանիները: Բրազիլիայի ընտրանին բազմիցս հաղթել է աշխարհի առաջնությունում և հնարավորություն ունի նորից անել դա»,- հայտարարել է Զիդանը, ով 1998թ. Աշխարհի առաջնության հաղթող է:






































