Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գոհ է թիմի 23-ամյա դարպասապահ Վոյցեխ Շենսնիի ներկայիս մարզավիճակից:
Ֆրանսիացի մասնագետի խոսքերով` լեհ դարպասապահը նախորդ մրցաշրջանում ոչ միշտ էր իրեն դրսևորում լավագույն կողմերով, բայց այժմ համարվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահներից մեկը: Շենսնին մրցաշարի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 22 հանդիպման, որոնցից 10-ում անառիկ է պահել սեփական դարպասը:
«Շենսնին միշտ էլ եղել է տաղանդավոր դարպասապահ, իսկ նրա տարիքն իրեն թողնում է ավելի աճելու հնարավորություններ: Ես ուրախ եմ, որ մինչ օրս վստահում եմ նրան: Նախորդ մրցաշրջանը դժվարին էր Վոյցեխի համար, սակայն այժմ նա մտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահների հնգյակում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:







































