Հայաստանի համայնքների միության ղեկավար Էմին Երիցյանը Տեղական ինքնակառավարման մարմինների խոշորացման վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելու անհրաժեշտություն է տեսնում:
Այս մասին, նա ասաց «Նոր Հայաստան-նորացված համայնքներ» խորագրով ընդունելության ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ, երբ բնակիչների կարծիքը հաշվի չի առնվում՝ ցանկացած քաղաքական որոշում, անբավարար է: Ե՛վ Եվրոպական խարտիան, և՛ մեր օրենսդրությունը պահանջում են, որ մարդկանց կարծիքը հաշվի առնվի: Ես միշտ ասել եմ, որ նախկին երկու մեծածավալ խոշորացումն իրականացվել է առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու և դա օրենսդրության խախտում է համարվում»,- եզրափակեց Երիցյանը: