«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆն ամփոփել է Իտալիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում կայացած «Վերոնա»-ի դեմ հանդիպման արդյունքները: Հոլանդացին տարել է մեկնարակային հաղթանակը մարզչական կարիերայում:
«Այս հաղթանակն, իհարկե, նվիրում ենք «Միլան»-ի բոլոր երկրպագուներին: Ես ուրախ եմ թիմի համար, քանի որ առջևում մեզ դժվար աշխատանք է սպասվում: Այս հաղթանակը վստահություն կներշնչի մեզ:
Հանդերձարանում շրջան կազմեցինք, և ես ասացի, որ մենք նույնը կանենք յուրաքանչյուր խաղից հետո` անկախ նրանից, պարտվել ենք մենք, թե հաղթել: Այդպիսով կարող ենք միմյանց աչքերի մեջ նայել, քանի որ բոլորս էլ պատասխանատվություն ենք կրում թիմի գրանցած արդյունքների համար»,- Football Italia-ն մեջբերում է 37-ամյա մասնագետի խոսքերը:








































