Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 14-րդ տուրում «Արցախը» հյուրընկալեց «Փյունիկին»:
Նախկին «Միկա» ստադիոնում կայացած հանդիպման առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորություններ: Երկրորդ կեսում ևս դարպասի գրավում չարձանագրվեց: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
«Փյունիկ»-ն ունի 21 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է: 8-րդ տեղում նույնքան միավորով «Արցախ»-ն է:
Նշենք, որ «Փյունիկը»-ը չի հաղթում 4-րդ խաղում անընդմեջ: