Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Չավին, հավանաբար, կշարունակի կարիերան MLS-ում:
Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստն ընդունել է «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ի առաջարկը և կիրականացնի տեղափոխությունն աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո:
Նշենք, որ ժամանակակից ֆուտբոլի լավագույն փլեյմեյքերի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2016 թվականին: Ներկայումս Չավին իր ակտիվում է գրանցել 459 հանդիպում և 55 գոլ:






































