Monday, 13 07 2026
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է

Ֆիասկոն անխուսափելի էր. Վանեցյանի ուղիղ և սպառիչ ուղերձը…

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությանն անդրադարձավ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Վերջինս դիմեց ֆուտբոլասերներին և կոչ արեց զինվել համբերությամբ: «Մեզ շատ են մեղադրում նրա համար, որ խնդրում ենք համբերել, բայց իրականում համբերություն է պետք: Ով ֆուտբոլից լավ է հասկանում, գիտակցում է, որ մենք չենք կարող օդից Մեսսի կամ Ռոնալդու ունենալ»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ ունեցած հանդիպումներից: «Այո, ես հանդիպել եմ ֆուտբոլիստներին, ասել եմ՝ դուխներդ տեղը պահեք, պինդ եղեք, չընկճվեք: Ասել եմ, որ շատ ամոթ է, որ պարտվել ենք Ջիբրալթարին: Այո, այդ պարտությունը խայտառակություն է, ես այդպես եմ գնահատում, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում առկա է ընդամենը 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնց մեծամասնության որակական հատկանիշների վերաբերյալ ես և պրոֆեսիոնալ ֆուտբոլային մասնագետներն ունեն մեծ կասկածներ: Բայց կա այն, ինչ կա, մենք պետք է զարգացնենք մասսայական ֆուտբոլը»,- նշեց ՀՖՖ նախագահը:

Չարաբաստիկ այդ հանդիպումը լուրջ հարված էր երկրպագուներին, ՀՖՖ ղեկավարությանը և վերջապես մեր երկրի հեղինակությանը: Նույնիսկ անմխիթար վիճակում գտնվող մեր հավաքականը պարտավոր էր հաղթել Ջիբրալթարին:

Արձագանքելով և գնահատական տալով տեղի ունեցածին՝ Վանեցյանը հասկացնել տվեց, որ մեր երկրում ֆուտբոլը հոգեվարք է ապրում, և որ առաջիկայում բարձր արդյունքներ ակնկալելն ուղղակի անիմաստ է: «Հրաշքներ չեն լինելու: 20 տարում փչացրածը 20 օրում ուղղել հնարավոր չէ: Որքան դուք եք մտածում, 10 անգամ ավելի մենք ենք մտածում այս հարցի շուրջ: Առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, որի մասին իմ ընտրվելու օրը բարձրաձայնել եմ։ Դրա հիման վրա կզարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը։ Խնդիր ենք դրել ունենալ մեծ թվաքանակի ֆուտբոլիստներ, որպեսզի մարզիչը մեծ ընտրության հնարավորություն ունենա։ Ծրագիրը գրվում է, և առաջիկայում կներկայացնենք, որի պտուղները կքաղենք 4-5 տարի հետո»,- ասաց Վանեցյանը:

Ցավով պետք է ընդունենք, որ նույնիսկ 4-5 տարին հնարավոր է՝ բավարար չլինի ոտքի կանգնելու համար: Խայտառակ մրցելույթներով այսօր Հայաստանի ազգային թիմին չեն զիջում նաև մյուս՝ գրեթե բոլոր տարիքային հավաքականները: Հետևաբար սպասել, որ առաջիկա տարիներին կունենանք ֆուտբոլային սերունդ՝ ուղղակի չի կարելի: Ջիբրալթարի հետ հանդիպմանը հաջորդած ֆիասկոն այսպես թե այնպես տեղի էր ունենալու: Նույնիսկ եթե հաղթեին Ջիբրալթարին, միևնույն է՝ վաղ թե ուշ ունենալու էինք ապատիայի զգացում: Ֆիասկոյի արագ կայացմանը նպաստեց Արմեն Գյուլբուդաղյանցը, որի տակտիկական լուծումները ուղղակի հեռու էին տրամաբանությունից:

Վանեցյանը հայտարարեց նաև, որ վստահում է Գյուլբուդաղյանցին: Վերջինս այս պահին ազգային թիմի ղեկին է և մի քանի օր առաջ է նշանակվել հենց Վանեցյանի կողմից: Մարզչի առումով որևէ այլ հայտարարություն ՀՖՖ նախագահը անել չէր կարող: «Մեկնարկային կազմում կային ֆուտբոլիստներ, որոնց չէի ցանկանա տեսնել: Անուններ չեմ նշի»,- Ջիբրալթարի հետ հանդիպման վերաբերյալ ասել էր Վանեցյանը: Այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Գյուլբուդաղյանցը այնուամենայնիվ հիասթափեցրել է ՀՖՖ նախագահին:

Համաձայնելով Վանեցյանի դիտարկումներին՝ այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ մինչև տարեվերջ Գյուլբուդաղյանցին աշխատանքից չազատելու պարագայում ՀՖՖ նախագահը կոպտագույն սխալ թույլ կտա: Մանկապատանեկան ֆուտբոլին զարկ տալուց զատ՝ ազգային հավաքականը կամա թե ակամա լինելու է առաջին պլանում: Ուստի ՀՖՖ-ի գերխնդիրը պետք է լինի իսկապես բանիմաց մասնագետի գտնելը, որ գոնե Ջիբրալթարի կամ Անդորրայի պես հավաքականներից չպարտվենք, որ ամիսուկես ֆուտբոլ չխաղացած պաշտպանը չլինի մեկնարկային կազմում ու «պենալ չսարքի»: Մարզիչ, որը կստիպի թեկուզ վատ ֆուտբոլիստներին խաղալ իրենց հնարավորության սահմաններում պարզ և գրագետ ֆուտբոլ: Այսօր չենք կարող ՀՖՖ-ից պահանջել պայքար մղել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Այդուհանդերձ, մենք կարող ենք, պարտավոր ենք պահանջել մարզիչ, որը սթրեսի չի ենթարկի մեզ:

Այո, Ջիբրալթարից կրած պարտությունից հետո ուշքի չենք եկել, բայց դա չի նշանակում, որ պետք է երես թեքենք Հայաստանի հավաքականից: Ֆուտբոլիստները ամենևին մեղավոր չեն, որ իրենք վատ են խաղում: Այսօրվա հավաքականը խայտառակ ռեժիմի զոհն է: Ռեժիմ, որը 16 տարի քայքայել էր ֆուտբոլը: Սա այն դեպքն է, երբ ուզած թե չուզած պետք է հաշվի նստենք իրականության հետ, և հուսանք, որ փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում