Պորտուգալական «Բենֆիկա»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը շուտով նոր պայմանագիր կստորագրի Լոնդոնի «Չելսի»-ի հետ:
25-ամյա սերբ կիսապաշտպանն արդեն ժամանել է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի և պաշտոնապես կստորագրի պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 25 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Մատիչի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն:











































