Ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը, ով ներկայումս Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն է, բարձր է գնահատել Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Զիդանը կարծում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը առաջիկա տարիների ընթացքում կհայտնվի «Ոսկե գնդակ»-ին հավակնող ֆուտբոլիստների ցուցակում:
«Բոլորը հետաքրքրված են Պոգբայի ծառայություններով: Պոլը մի քանի տարի անց կլինի «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թվում: Նա դեռ երիտասարդ է, բայց կարող է դառնալ այս մրցանակի դափնեկիր: Այս պարգևը փոխում է քո կյանքը: «Ոսկե գնդակ»-ը շատ կարևոր մրցանակ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայում»,- ասել է Զիդանը:






































