Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը` 57 կգ Միհրան Ջաբուրյան, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ Դավիթ Սաֆարյան, 74 կգ Վալտեր Մարգարյան, 79 կգ Գրիգոր Գրիգորյան, 97 կգ Գեորգի Գեորգի: 57 կգ քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ Գարիկ Բարսեղյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվեց:
Ազատ ոճի մեր հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի հոկտեմբերի 8-19-ը Օլիմպավանում: