Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով ներկայումս Կարլո Անչելոտիի օգնականն է Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբում, կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը լուրջ սխալ է թույլ տվել, երբ 2012 թվականին Պոլ Պոգբային թույլ է տվել տեղափոխվել «Յուվենթուս»:
« «Սխալ» բառն այն չէ, ինչ սովորաբար կապվում է Ֆերգյուսոնի անվան հետ: Սակայն ես կարծում եմ, որ Պոգբային բաց թողնելը սխալ որոշում էր:
Նա կդառնար Եվրոպայի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը և «Յունայթեդ»-ում կարող էր լինել Փոլ Սքոուլզին փոխարինողը: Նա խաղացող է, որի շուրջ կարելի է կառուցել թիմի խաղը»,- ասել է Զիդանը:










































