Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենը կարող է մոտ ապագայում փոխել իր ակումբային գրանցումը:
Canale Juve-ի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Թուրինի «Յուվենթուս»-ը: Նշենք, որ Ռոբենի՝ «Բավարիա»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը, իսկ թիմը դեռևս նոր համաձայնագիր չի առաջարկել ֆուտբոլիստին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբենը Գերմանիայի առաջնությունում անցկացրած 12 խաղերում հեղինակել է 6 գնդակ, ինչպես նաև 3 գնդակ է խփել ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում կայացած 4 հանդիպումներում:









































