Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան Բունդեսլիգա վերադառնալու հնարավորություն ունի:
26-ամյա Խեդիրան, ով 2007 թվականին «Շտուտգարտ»-ի կազմում նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», որը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը:
Չնայած այն փաստին, որ Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է մինչև 2018 թվականը ժամկետով նոր պայմանագիր ստորագրել կիսապաշտպանի հետ, Խեդիրան կարող է փոխել ակումբային գրանցումը, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:
Bild-ը հայտնում է, որ տրանսֆերային գործարքը կարող է կայանալ ամռանը: Հնարավոր գործարքի արժեքի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:








































