Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող մարզիկներից իրենց առաջին մենամարտերում հաղթանակ են տոնել 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Պարտություն է կրել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, իսկ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ռինգ դուրս կգա այսօր երեկոյան:
Հիշեցնենք, որ երիտասարդական հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 5 բռնցքամարտիկով՝ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ: