Օգոստոսի սկզբին «Բանանցի» կիսապաշտպան, 20-ամյա Կուասի Սիբոն տեղափոխվել էր Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուոթֆորդ»: Հենց այս թիմի երկրպագու է հանդիսանում հայտնի երգիչ Էլթոն Ջոնը:
Եվ ահա, այսօր հայտնի է դարձել, որ Սիբոն այս մրցաշրջանում հանդես չի գա Ջոնի սիրելի թիմում: «Ուոթֆորդը» Սիբոյին վարձավճարով տրամադրել է Շվեյցարական «Արաու» ակումբին:









































