Երևանի «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ակումբի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը այսօր տեղի ունեցած մարզման ժամանակ ոտքի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Բարեբախտաբար, բժշկական հետազոտությունը նրա մոտ ոտքի կոտրվածք չի հայտնաբերել: Դեռևս հայտնի չէ, թե նա երբ կկարողանա շարք վերադառնալ:
Լուսանկարը` Totalfootball.am-ի